Առաքում և վերադարձ

Վերադարձ

  • Կայքի միջոցով գնված ցանկացած ապրանք ենթակա է վերադարձի՝ պատվերը ստանալուց 14 օրվա ընթացքում:
  • Վերադարձվող ապրանքը չպետք է լինի օգտագործված: Հակառակ դեպքում ապրանքը կդիտվի վերադարձի ոչ ենթակա և, ոչ՛ կվերադարձվի, ոչ՛ էլ կփոխանակվի: Նմանատիպ դեպքերում խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ՝ հարցին առավել մանրամասն ծանոթանալու համար:
  • Վերադարձ կամ փոխանակում կատարելիս հաճախորդը կից պետք է ներկայացնի գնման կտրոնը:
  • Վերադարձի ենթակա բոլոր ապրանքները ենթարկվում են զննման: Վերադարձի կամ փոխանակման չհաստատվելու դեպքում (օր. Կտրոնի բացակայություն, ապրանքի ոչ հարիր վիճակ), Դանզը իրավասու է չկատարել վերադարձ, փոխանակում:
  • Բանկային քարտին վերադարձվող գումարը վերադարձվում է 14 օրվա ընթացքում: Վերադարձի համար պատասխանատու է քարտը սպասարկող բանկը:
  • Վերադարձը կատարվում է նույն վճարային եղանակով, ինչ գնումը:
  • Մինչ մասնաճյուղ/պահեստ հասնելը ապրանքը գտնվում է հաճախորդի պատասխանատվության ներքո: Խնդրում ենք հավաստիանալ ապրանքի հարիր տեսքի և ապահով փաթեթավորման մեջ՝ ապրանքի ճանապարհին չվնասվելու համար:
  • Ապրանքը պետք է ետ վերադարձվի իր նախնական փաթեթավորմամբ: Այս կետի հետ կապված խնդիր լինելու դեպքում խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ:
  • Մենք պատասխանատու չենք այն ապրանքների համար, որոնք մեզ են վերադարձվել սխալմամբ:
  • Վերադարձը և փոխանակումը կատարվում են բացառապես այն գնի շրջանակներում, ինչ գնումը:
  • Վերադարձն անվճար է:

Գումարի վերադարձի ուշացում, բացակայություն

  • Եթե դեռ չեք ստացել վերադարձվող գումարը, նախ և առաջ ստուգեք Ձեր բանկային հաշիվը:
  • Այնուհետև կապվեք Ձեր կրեդիտ/դեբետ քարտը սպասարկող բանկի հետ: Գործընթացի կատարման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ:
  • Եթե կատարել եք վերոհիշյալ բոլոր քայլերը, բայց այնուամենայնիվ գումարը դեռ չի վերադարձվել, խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ:

Զեղչված ապրանքներ և զեղչերի ժամանակաշրջան

  • Զեղչով գնված ցանկացած ապրանք կոչվում է զեղչված:
  • Դանզի կողմից սահմանված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում զեղչ է հայտարարվում նշված ապրանքատեսակների վրա, կոչվում է զեղչի ժամանակաշրջան:

Փոխանակում

  • Փոխանակվող ապրանքը չպետք է լինի օգտագործված: Հակառակ դեպքում ապրանքը կդիտվի փոխանակման ոչ ենթակա և, ոչ՛ կվերադարձվի, ոչ՛ էլ կփոխանակվի: Նմանատիպ դեպքերում խնդրում ենք կապվել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ՝ հարցին առավել մանրամասն ծանոթանալու համար:
  • Փոխանակում կատարելիս հաճախորդը կից պետք է ներկայացնի գնման կտրոնը՝ որպես վերջինիս ապացույց:
  • Փոխանակման ենթակա բոլոր ապրանքները ենթարկվում են զննման: Վերադարձի կամ փոխանակման չհաստատվելու դեպքում (օր. Կտրոնի բացակայություն, ապրանքի ոչ հարիր վիճակ), Դանզը իրավասու է չկատարել վերադարձ, փոխանակում:

Առաքում

  • Մենք տրամադրում ենք անվճար առաքում՝ ՀՀ ամբողջ տարածքով: Կախված բնակման հասցեից, առաքման ժամկետները կարող են տարբերվել:
  • Պատվերիների մեծամասնությունը առաքվում է պատվերի հաստատման օրվանից սկսած մինչև հաջորդ աշխատանքային օրը: Մենք օգտագործում ենք առաքման տարբեր եղանակներ ՀՀ ողջ տարածքում:
  • Պատվերներն առաքվում են մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշ ՀՀ մարզերի դեպքում:
  • Danz.am կայքում ձևակերպված պատվերները պետք է ունենան առաքման ՀՀ հասցե: