About Us

Մեր Մասին

DANZ-ը հիմնադրվել է 2017 թվականին Հայաստանում, և այս 5 տարիների ընթացքում արդեն հասցրել է դառնալ առաջատար արտադրողն ու արտահանողը տարածաշրջանում։ Գործունեության ողջ ընթացքը՝ դիզայնից մինչև արտադրություն, մենք իրականացնում ենք Հայաստանում և առաջարկում ենք ֆրանչայզինգի հնարավորություն՝ մեր արտասահմանյան գործընկերներին։ Մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստում են անցնում Իտալիայում, ինչի շնորհիվ էլ մշտապես առաջարկում ենք նորաոճ լուծումներ և բարձր որակ։

...

DANZ-ի ողջ արտադրանքը համապատասխանում է միջազգային որակի ստանդարտներին և հավաստագրված է տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության կողմից:


Համադրելով միջազգային ժամանակակից թրենդները և փորձառու դիզայներների աշխատանքը՝ մենք առաջարկում ենք լավագույն օպտիկական, արևային և մանկական ակնոցները տարածաշրջանում, ինչպես նաև բազմաթիվ այլ նորաոճ աքսեսուարներ և ակնոցի շղթաներ, որոնք ձեռք բերելու համար անհրաժեշտ է ընդամենը պատվիրել առաքում։ Հաճախորդը կարող է ընտրել մինչև 5 մոդել և ստանալ անվճար առաքում ողջ ՀՀ տարածքում։ Այնուհետև հենց առաքման պահին ընտրել 5 մոդելներից մեկը, և վճարել միայն 1 ակնոցի գինը՝ այն գնելու դեպքում։ Օպտիկական ակնոցները մեզ մոտ տրամադրվում են ըստ բժշկի դեղատոմսի՝ սրահում պատվերը ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում, և առաքվում են հաճախորդի նախընտրած հասցեով՝ անվճար։

Մեր Մասին

Հումք և արտադրություն

Առաջարկելով ժամանակակից դիզայն և լավագույն որակ՝ մենք օգտագործում ենք բարձրորակ հակաալերգիկ հումք և միջազգային պրակտիկայում հայտնի լավագույն արտադրական մեթոդները։


Հիմնական հումքը ցելյուլոզային ացետատն է, որը ջերմադիմացկուն է, ճկուն և թեթև։ Բոլոր շրջանակները պատրաստվում են ֆրեզերային մեթոդով, որը լավագույն տարբերակն է առաձգական և ամուր մոդելներ ստանալու համար։ Ոճային և գրավիչ ակնոցները իրենց արտադրական տեսքին են հասնում ձեռքի աշխատանքի շնորհիվ՝ անցնելով հղկման, փայլեցման և վերջնական հավաքման գործընթացներով։

DANZ Titanium

Մեր նոր DANZ Titanium մետաղական շրջանակները կշռում են ընդամենը 5-20 գրամ, դրանք էկոլոգիապես ավելի կայուն են, թեթև և ամուր՝ ի տարբերություն այլ մետաղական շրջանակների։ Այս շրջանակները, շնորհիվ իրենց անհավանական ճկունությանը, շատ հարմարվետ են։ DANZ Titanium ակնոցները ներկայանում են գույների և դիզայնի նորաոճ տեսականիով և մի շարք առանձնահատկություններով.

  • Թեթև
  • Ճկուն
  • Հարմարավետ
  • դիմացկուն

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

ակցիաների և զեղչերի մասին առաջինը տեղեկանալու համար

SCROLL UP